Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, կհանդիպի Պուտինի և Ալիևի հետ. Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա՞ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, Սիմոնյանը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ հանդիպումը կկայանա»։

Պատասխանելով հարցին, թե առարկայական արդյունքներ ակնկալու՞մ է Ալիև-Փաշինյան հանդիպումից՝ Սիմոնյանն ասաց.

«Ակնկալում եմ, որ բոլոր մեր այն գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում, և մեր հիմնկան դաշնակիցն արդեն գիտակցում են, որ հայկական շահի գիծը կանգնել է, Հայաստանն այլևս հետքայլ անելու որևիցե հնարավորություն չունի»։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը