Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ֆրանսիայի նախկին վարչապետի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությունը

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին:

Վարչապետը ողջունել է պարոն Ռաֆարենի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանին վերաբերող հարցերի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ժան-Պիեռ Ռաֆարենի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությունը: Վարչապետը կարևորել է այս օրերին վերջինիս նախաձեռնությամբ Երևանում մեկնարկող «Խա­ղա­ղության շրջիկ համալ­սարանի» վերապատ­րաստ­ման դասընթացը՝ նպատակաուղղված Հայաս­տանի երիտասարդների ճգնա­ժամային իրավիճակների կա­ռավար­ման կարո­ղու­թյունների բարձ­րաց­մանը:

Ժան-Պիեռ Ռաֆարենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստան այցից առաջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ, ով խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին: Պարոն Ռաֆարենն ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Հաջորդիվ նա անդրադարձել է «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության գործունեությանն ու նպատակներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և սահմանազատման գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ թեմաների շուրջ:

Related posts

Միջազգային համագործակցություն. Շիրակում և Տավուշում կիրականացվի Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը

Փոփոխություններ՝ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում

Հաստատվել է աղետի գոտու տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը . զոհված անձի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն դրամ