Փամփուշտների չավարտվող պատերազմը

Վերջին պատերազմի մասին Արտակը խոսել չի սիրում, ամենացավոտ կողմն է, ասում է՝ հենց այդ օրերին թողեց զարդերը, վերցրեց վրձինն ու սկսեց նկարել: Կտավներում պատերազմն է՝ իր ամբողջ էությամբ, կորուստներով ու ցավերով, որ տղաներից լսել է Արտակը: Վստահ է՝ նկարները իրենց արժանի անկյունն են գտնելու ու հասնելու են այն նպատակին, որի համար ստեղծվել են: «Լավ գործի համար է»,- միայն այդքանը ասում է Արտակն ու լռում՝ սեփական խրամատում պետք է կռվել լուռ, առանց աղաղակելու պայքարի մասին: Իսկ նկուղային արվեստանոցում ստեղծվող փամփուշտե զարդերը իրենց արեւի խորհրդով շարունակելու են ճամփորդել՝ իրենց հետ տանելով մեկ ցանկություն՝ լռեն աշխարհի բոլոր զենքերը:

 

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան