Ցանկացած քայլ, որը մեր լարումը ավելացնում է, այդքան էլ ընդունելի չէ. Փաշինյանը՝ դեսպանատների նախազգուշացնող հայտարարությունների մասին

Ցավոք, ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների դեսպանատների կողմից տարածվող հայտարարություններ ենք տեսնում, և, իհարկե, համաձայն չենք այդ հայտարարությունների հետ այն առումով, որ բոլորս էլ գիտենք Հայաստսնի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, բայց ասել, որ Գեղարքունիքի մարզ մի այցելեք, դա որևէ հիմնավորում չունի իմ կարծիքով, կամ ասել՝ Սյունիքի մարզ մի այցելեք: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի՝ Ռուսաստանի դեսպանության՝ նախազգուշացնող հայտարարության մասին հարցին:

«Կառավարությունը նաև դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն նման վերացական հայտարությունների կապակցությամբ, և մենք նաև խնդրում ենք մեր միջազգային գործընկերներին, եթե օպերատիվ բնույթի տեղեկություններ ունեն, որոնք հիմք են դառնում նման հայտարարութուններ անելու համար, նաև այդ օպերատիվ տեղեկությունները կիսեն մեզ հետ: Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ անվտանգային իրադրությունը չենք գնահատում մեր տարածաշրջանում ստեղծված, բայց մյուս կողմից՝ ցանկացած քայլ, որը մեր լարումը ավելացնում է, այդքան էլ բնականաբար ընդունելի չէ. խոսքը վերաբերում է բոլոր դեսպանատների կողմից տարածվող նման հայտարարություններին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան