Ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից մեկը երիտասարդությունն է․ ՄԻՊ ուղերձը Երիտասարդության օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է․
«Հարգելի՛ երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից մեկը երիտասարդությունն է, մասնավորապես` խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդը, ում իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն։
Երիտասարդների ներուժը պետք է գնահատվի, նրանք պետք է մասնակից լինեն որոշումների ընդուման գործընթացներին։
Հայաստանի Հանրապետությունում ավելի մեծ եռանդով պետք է խթանվի երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան` ամենօրյա ուշադրության կենտրոնում եմ պահում երիտասարդներին առնչվող հարցերը։ Վառ օրինակն է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհուրդը, որի նպատակն ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։
Համոզված եմ, որ մեր ապագան կերտողներն աշխատասեր, կրթված, պրոֆեսիոնալ և բարեվարք երիտասարդներն են, որոնց պետք է տրվեն ինքնադրսևորման լայն հնարավորություններ»։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է