ՑԱՀԱԼ-ը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

Իսրայելի ռազմաօդային ուժերը անցած օրվա ընթացքում Լիբանանի հարավում հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի՝ հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։

Հայտարարության համաձայն՝ թիրախների թվում են եղել հակատանկային հրթիռների արձակման դիրքերը, հրամանատարական կետերը, զենքի պահեստները, ռազմական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ և առանձին զինված ջոկատներ:

Նշվում է, որ Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններում շարունակում են գործել նաև իսրայելական բանակի ցամաքային ստորաբաժանումները:

Related posts

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել մինչև 20 տարեկանների ԵԱ-ում

Հայտարարագիր լրացրած 33 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ