Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը խաղաղության և կայունության գործոն կդառնա տարածաշրջանում. Միրզոյան

«Խաղաղության խաչմերուկին» անդրադառնալիս պետք է ասեմ մեր շփումները այս համատեքստում Թուրքիայի հետ: Ասել եմ հրապարակավ, որ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների վիճակի գնահատման գործընթաց, և, իհարկե, մենք համոզված ենք, որ Կարս-Գյումրի երկաթգծի վերաշահագործումը շատ մեծ տնտեսական հնարավորություններ կընձեռի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև շատ ավելի մեծ, լայն տարածաշրջանին: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այս պարագայում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը էական խաղաղության և կայունության գործոն կդառնա տարածաշրջանում»,- նշեց նա:

Related posts

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև

Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է