Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը Հայաստանին կարող է 4.5 – 5 մլրդ ռուսական ներդրումների ներհոսք բերել. Օվերչուկ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցման ուղիների բացումը Հայաստանին հնարավորություն կտա Ռուսաստանի Դաշնությունից մինչև 5 մլրդ դոլարի ներդրումների ներհոսքի: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը` նախատեսված եռակողմ պայմանավորվածություններով, Հայաստանի համար տնտեսական զարգացման և ներդրումների ներհոսքի նոր հնարավորություններ կբացի: Մեր գնահատականներով` ՀՀ ու Ադրբեջանի միջև երկաթուղային ու տրանսպորտային ճանապարհների բացումը Հայաստան շուրջ 4.5 – 5 մլրդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի նախադրյալներ կստեղծի»,- ասել է նա:

Օվերչուկի խոսքով` ռուսական կողմը պատկերացնում է` ինչպիսի ծրագրեր կարող են լինել. դրանք վաղուց քննարկվում են գործարար ոլորտի հետ:

Related posts

Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասը

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ