Տրակտորը գլորվել է ձորը. վարորդն ու իր 17-ամյա որդին մահացել են

Օգոստոսի 15-ին, ժամը 18:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ և Շնող գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տրակտորը գլորվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Բաբանց տախտ» կոչվող հանդամասից մոտ 1 կմ դեպի հարավ-արևմուտք «Беларус» մակնիշի տրակտորը գլորվել է ձորը․ ուղևորներ Ջ․ Բ․-ն (ծնված 1967 թ․) և Գ․ Բ․-ն (ծնված 2004 թ․) տեղում մահացել են։

Փրկարարները ձորից (մոտ 70 մ) դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր

Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել