Տոյվո Կլաարը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ ունեցած հանդիպումների մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ երեկ հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, իսկ այսօր՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Նա տեղեկացրել է, որ հանդիպումների առանցքային հարցը եղել է հաղորդակցությունների ապաշրջափակումը:

«Հաճելի է երկու կողմում էլ տեսնել ամուր հանձնառություն»,- նշել է Կլաարը:

Related posts

Աշոցք համայնքում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում

Արհ․ Տ․ Գևորգ Արքեպս․ Նորատունկյանը հանդիպել է Ն.Ս. Լևոն ԺԴ Պապի հետ

ՊԵԿ նախագահը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին