Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առաջնագծում տիրող իրավիճակի մասին:

«Հարգելի՛ հայրենակիցներ
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։
Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։
Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»,- գրել է նա։
Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ հատուկ ստորաբաժանման հետ մեկնում է առաջնագիծ՝ «իր բաժին կռիվը տալու»։

Related posts

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում