Տղամարդն ընկել է Գյումրի-Երևան էլեկտրագնացքի տակ

Մայիսի 18-ին ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի մարդու․ տեղեկացնում են ՀԿԵ-ից։ Էլեկտրագնացքի մեքենավարն արտակարգ արգելակում է կիրառել, սակայն չի կարողացել կանխել բախումը։ Տուժածը ՝ 1962թ.ծնված Հրաչ Միհրանի Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երթուղով գնացքների երթևեկության ժամանակացույցը խախտվել է ավելի քան 2 ժամով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ միջադեպի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տրանսպորտային միջոցների վարորդներին հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան