Տիեզերքում Իրան-ՌԴ ռազմական գործընկերության մասին հայտարարություններն անհիմն են. Իրանի ԱԳՆ

Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը պաշտպանական և տիեզերական ոլորտներում տեղի է ունենում միջազգային դրույթների շրջանակներում, տիեզերքում երկու երկրների համագործակցության ռազմական բնույթի մասին ամերիկյան հայտարարությունները հիմք չունեն:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասուլիսի ժամանակ hայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

Փետրվարի 29-ին իրանցի գիտնականները ռուսական հրթիռակրի օգնությամբ ուղեծիր են դուրս բերել «Pars-1» արբանյակը:

Մեկնաբանելով գործարկումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը և նրա դաշնակիցները մտադիր են արագ և կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Իրանն ու ՌԴ-ն մեծացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Պաշտպանական և տիեզերական ոլորտներում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է միջազգային օրենքների, դրույթների և իրավունքների վրա և իրականացվում է երկու երկրների ընդհանուր շահերի հիման վրա։

Ոչ ոք չպետք է անհիմն կասկածներ ունենա նման համագործակցության վերաբերյալ։ Մենք վճռականորեն հերքում ենք ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները, նման արտահայտություններն անհիմն ենք համարում»,- ընդգծել է Քանանին։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան