Տեսչական մարմինը Կոտայքի մարզում գազի շարժական լցակայանի գործունեություն է դադարեցրել. վերջինս նաև կապարակնքվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, tեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների կողմից տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում՝ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ իրականացվել է վերահսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքացու կողմից՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, Գեղաշեն գյուղի սկզբնամասում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրված կուտակիչներից իրականացվում է ավտոմեքենաների լիցքավորում՝ մեթան գազով։ Այդ մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ վերոնշյալ ավտոմեքենայի վրա տեղադրված կուտակիչները գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Միաժամանակ, նկատի ունենալով այն փաստական հանգամանքը, որ առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման վերը նշված արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումն իր մեջ պարունակում է մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող անմիջական վտանգ կամ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգի ռիսկեր, ուստի սույն կարգադրագրի կատարումը պարտադիր է և ենթակա է անհապաղ կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

Հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ tեսչական մարմնի կողմից արգելվել է նշված շարժական լցակայանի աշխատանքները։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում, որպես շարժական լցակայան շահագործվող տրանսպորտային միջոցը նաև կապարակնքվել է։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ