Տեղեկությունները, թե ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, իրականությանը չեն համապատասխանում

Համացանցում շրջանառվող տեղեկություններն առ այն, թե «ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, ընդ որում՝ միանգամից մի շարք ուղղություններով՝ հատկապես Քարվաճառի հատվածից», իրականությանը չեն համապատասխանում։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ անվտանգության խորհուրդը՝ տեղեկացնում է «Արցախպրեսը»:

Խորհրդից հավաստիացնում են, որ Արցախի պատկան կառույցները, այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր։

Related posts

Ապացույցների նսեմացման մասին հայտարարությունները չեն կարող ազդել դրանց նշանակության վրա. ՔԿ-ն՝ Վազգեն Գալստանյանի պաշտպանի հրապարակման մասին

Հայտնաբերվեցին յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել է

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը