«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում

 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) հարկ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Համաձայն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ) պետք է յուրաքանչյուր 3 տարին մեկ ենթարկվեն տեխնիկական անվտանգության փորձաքննության:

Համաձայն նույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասի՝ Տեսչական մարմնի կարգադրագրերն ուժի մեջ մտնելու օրվանից պետք է կատարվեն ոչ ուշ, քան կարգադրագրով սահմանված ժամկետում։ Տեսչական մարմնի կողմից ԱՎՕ-ի շահագործումն արգելելու մասին կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման:

Համաձայն՝ օրենքի 19-րդ հոդվածի «ժե» կետի՝ ԱՎՕ շահագործող անձը, եթե վերջինիս շահագործումը դադարեցվում է, պետք է եռօրյա ժամկետում ապահովի դրա կոնսերվացումը:

Հավելենք, որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում սահմանված է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն։

Մասնավորապես` hամաձայն նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում Լիազոր մարմնին չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Բոլոր այն դեպքում, երբ օրենքի պահանջների խախտումները կարող են հանգեցնել խոշոր տեխնածին աղետների և վթարների, առաջանում է քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով։

Ուստի, Տեսչական մարմինը՝ տեխնիկական անվտանգության ոլորտի վերահսկողության ու հնարավոր ռիսկերը կանխարգելելու նպատակով հորդորում է պատշաճ կերպով կատարել օրենքի պահանջները։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում