Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն անցնում է 80-ը

Տեխասում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 80-ից ավելի մարդ, այդ թվում՝ 28 երեխա, ևս 41 մարդ համարվում է անհայտ կորած։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կաճի, հայտնում է BBC-ն։

Նահանգի մի քանի շրջանում արտակարգ դրություն են հայտարարել։ Շատ ճանապարհներ քանդված են, հեռախոսագծերը չեն գործում։

Առաջիկա 24-48 ժամվա ընթացքում տարածաշրջանում սպասվում են ավելի շատ փոթորիկներ, ինչը կարող է խոչընդոտել փրկարարական խմբերի աշխատանքը, որոնք ցեխի ու աղբի միջով անցնելիս հանդիպում են թունավոր օձերի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը սերտորեն համագործակցում է նահանգային իշխանությունների հետ։ Նրա հանձնարարությամբ Տեխաս է մեկնել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

Նախագահ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է  հուլիսի 11-ին այցելել Տեխասի ջրհեղեղներից ամենաշատ տուժած շրջաններ։

Related posts

Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր

Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

«Չորրորդ հանրապետությունը»՝ Հայաստանի պատմության նոր փուլ