Տարել են մոթել և խաբեությամբ հափշտակել 20 մլն դրամ․ կինը դիմել է իրավապահներին

Արարատի մարզի մարզի բնակիչ 29-ամյա Դիանա Կ․-ն նոյեմբերի 7-ին դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանություն և հայտնել, որ 2021 թվականի հուլիս ամսին իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Գ․-ն իրեն իր կամքին հակառակ տարել է Երևանի Մաշտոցի պողոտայի 1 հասցեում գտնվող մոթել, որտեղ ժամը 18։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում իրեն զրկել է ազատությունից և իր նկատմամբ կատարել բռնաբարության փորձ, ինչպես նաև՝ խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել 20 մլն դրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ