Տավուշում տան հարսը փորձել է հրկիզել հավանոցը, սակայն հրդեհվել է խոտի դեզը․ ՆԳՆ

Հունվարի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ էր ստացվել, որ այրվել է գյուղացիներից մեկի խոտի դեզը: ՆԳՆ լրատվության վարչությունից հայտնում են, որ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ստուգման արդյունքում պարզել են, որ հունվարի 24-ի ժամը 22.00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով այրել էր 63-ամյա արծվաբերդցու խոտի դեզը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոտի դեզը հրկիզել էր տանտիրոջ 21-ամյա հարսը: Պարզվել է նաև, որ նա հունվարի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, դյուրավառ նյութով փորձել էր հրկիզել տանը կից հավանոցը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

Related posts

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը