Տավուշի մարզպետը կազատվի պաշտոնից

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Հարցը ներառվել է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Այդ մասին տեղեկանում ենք E-gov.am-ից։

Չոբանյանի մամլո խոսնակ Լիլիթ Սարգսյանը նշեց, որ որեւէ մեկնաբանություն այս պահին չեն տալիս։ Նա նշեց, որ մարզպետը վաղը հայտարարությամբ հանդես կգա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:

Related posts

Սուրյա տատի խալաթը նոր ռեսուրս՝ անձրևի դեմ պայքարում

Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ

Գյումրու ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հունիսին ծնվել է 82 երեխա