«Տաշիր պիցցա» սննդի կետերում թունավորվածների թիվը հասել է 171-ի

Նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել: Այդ մասին ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Ֆեյսբուքի էջում։

  • «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ:
  •  «Արմենիա» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստանում է 10 հիվանդ:
  • «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ:
  • «Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ:
  • «Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
  • «Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:

Աշխատանքները շարունակվում են:

Նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք,…

Опубликовано NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն Воскресенье, 7 ноября 2021 г.

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան