Տանտիրուհու դստեր ընկերուհին, տան կորցրած բանալին գտնելով, երեք անգամ գողություն էր կատարել

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել է օգոստոսի 7-ի գիշերը։ Տանտիրուհին հայտնել էր, որ նախորդ օրը Եղեգնաձոր քաղաքում գտնվող իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում, մտել և գողացել են 35 հազար դրամ։

Մեկնեց Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ խումբը։ Իրավապահները պարզել են, որ դուռը բացել են հենց դռան կողպեքի բանալիով։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաև, որ գողությունը կատարել է տանտիրուհու դստեր ընկերուհին, որն անցած ամսվա վերջերին գտել էր տան կորցրած բանալին։

Առաջիկա օրերին երկու անգամ աղջիկը բանալիով բացել էր դուռն ու գողացել 5-հազարական դրամ։ Իսկ օգոստոսի 6-ին, երբ նա կրկին մտել ու տարել էր այս անգամ 25 հազար դրամ, տանտիրուհին արդեն նկատել էր կորուստն ու հայտնել ոստիկանություն։

Օգոստոսի 8-ին նա հրավիրվել է ոստիկանություն, որտեղ ընդունել է արարքը։

Հանգամանքները պարզվում են։

Related posts

Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ

Ռուսաստանն ընտրությունից հետո զորահավաք է նախապատրաստում. Զելենսկի