Վրաստանում ևս առատ տեղումներ են. անձրևները կարող են հեղեղումներ առաջացնել Ադրբեջանի շրջաններում

Այսօր՝ մայիսի 26-ին, Դեբեդ գետի վարարման հետևանքով սաստիկ վարարումներ են դիտվել ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում:

Ադրբեջանի Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության ղեկավար Նազիմ Մախմուդովը հայտարարել է՝  հաշվի առնելով, որ Վրաստանի տարածքում Դեբեդը թափվում է Խրամի գետը, որը Կուրի վտակն է, մայիսի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Գիրագ Կեսմեն կետում դրա մակարդակի բարձրացման վտանգ կա, ինչը կարող է ջրհեղեղներ առաջացնել Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջաններում։

Օդերևութաբանական ծառայության պետը կոչ է արել այս տարածքներում բնակվող բնակչությանը ցուցաբերել զգուշություն և անվտանգ հեռավորություն պահպանել ափից։

Related posts

Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է. քաղաքապետարան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից