Վրաստանն ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ղարիբաշվիլի

Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել այդ գործընթացում։ Այդ մասին խորհրդարանում 2022 թ. ամփոփիչ հաշվետվության ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այս ամբիոնից ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն հաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ևս մեկ անգամ միանալ երկու երկրների, մեր բարեկամների միջև գործընթացին։ Սա շատ կարևոր ուղղություն է»,- ասել է Ղարիբաշվիլին։

«Երկու տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին կոնկրետ արդյունքները եղան։ Հետո ես անձամբ ընդգրկվեցի։ Եվ այս միջնորդությունն ավարտվեց կոնկրետ արդյունքով։ Դա կարելի է անվանել տարածաշրջանի օրինակելի միջնորդություններից մեկը»,- ասել է նա։

Related posts

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Սուրեն Պապիկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ