Վրաստանի վարչապետն իրատեսական է համարում երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին միանգամայն իրատեսական է համարում և համոզված է, որ հանրապետությունը ՆԱՏՕ-ին կանդամակցի մինչև 2030 թվականը՝ չնայած տարբեր խնդիրներին։

Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին։ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ զրույցում Կոբախիձեն ասել է, որ Վրաստանը պատրաստ է փոխադարձ քայլերի և «պրագմատիկ, ռացիոնալ ու արդար մոտեցումների»։

Նա մեկնաբանել է Վրաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները, արտահայտելով այն դիրքորոշումը, որ հաստատված սահմանափակումները «չեն համապատասխանում հարաբերությունների վերբեռնման հարցում վրացական իշխանությունների սպասումներին»:

Related posts

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին