Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Վրաստանի պատվիրակությանը դիմավորեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայաստանյան այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Related posts

Ձերբակալվել է ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից

Չնախատեսված կարճատև հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ