Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Վրաստանի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Related posts

Սահմանային անցակետերի բացումը` կարևոր քայլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. համատեղ հայտարարություն

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ

Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան