Վրաստանի կառավարության շենքի բակում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել

Վրաստանի կառավարության շենքի բակում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել։

Այս մասին հայտնել է Aliq.ge-ն:

Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 17:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 768 հազար 816 ընտրող, որը կազմում է ընտրողների 50,6 տոկոսը:

Հիշեցնենք, որ ընտրական օրը Վրաստանում գերլարված է ընթանում: Տարբեր ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրախախտումների, լցոնումների, վիճաբանությունների, ծեծկռտուքների, դանակահարությունների և այլ բռնությունների դեպքեր:

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքները երկրի, հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար, վճռորոշ նշանակություն են ունենալու:

Ընտրողների ընդհանուր թիվը 3 մլն 508 հազար 294 է: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ:

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ