Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։

Այն ընդունվել է 84 կողմ և 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Օրինագծին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ օրինագիծը նպատակ ունի խաթարել երկրի կենսունակ քաղաքացիական հասարակությունը:

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները մինչդեռ պնդում են, որ այն ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորման թափանցիկության ապահովմանը։ Զուրաբիշվիլին ասել է, որ վետո կդնի օրինագծի վրա, եթե այն ընդունվի բոլոր երեք ընթերցումներով:

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման։ Մի քանի անգամ ցույցերը վերաճել են բախումների՝ Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրելու համար հատուկ նշանակության ջոկատայինները օգտագործել են պղպեղ գազ և ջրցան մեքենաներ։

Related posts

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ