Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկն ավարտվել է, հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ 3111 ընտրատեղամասերից 3110-ի քվեաթերթիկների մշակման արդյունքների հիման վրա իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 53,92%-ը։

Ընդդիմադիր չորս կուսակցությունները ստացել են ընդհանուր ձայների 37,78 տոկոսը՝

«Փոփոխությունների կոալիցիա» – 11,04%
«Միացյալ ազգային շարժում» – 10,16%
«Ուժեղ Վրաստան» – 8,81%
«Գախարիան հանուն Վրաստանի» – 7,77%

Մեկ տեղամասում քվեարկության արդյունքները չեղարկվել են։ Խոսքը Մառնեուլիի թիվ 69 ընտրատեղամասի մասին է, որտեղ քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ են տեղի ունեցել։

Արտերկրում Վրաստանի խորհրդարանի ընտրություններում մեծամասնությունը քվեարկել է ընդդիմության օգտին։ Շեմը հաղթահարած և խորհրդարան անցած չորս ընդդիմադիր կուսակցությունները հավաքել են ձայների ընդհանուր 77,2 տոկոսը, իսկ իշխող «Վրացական երազանքը»՝ 13,32 տոկոս, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նշենք, որ Վրացական Հանուն փոփոխությունների» կոալիցիան հայտարարել է՝ հրաժարվում է պատգամավորական մանդատներից։

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել