Վրաստանից արտահանման ծավալով առաջինը Հայաստանն է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8,36 մլրդ դոլար, ինչը 18,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի՝ դրանից արտահանումը կազմում է 2,5 մլրդ դոլար (աճը 18,6 տոկոս), իսկ ներմուծումը՝ 5,86 մլրդ դոլար (աճը՝ 19,1 տոկոս)։ Նշված ժամանակահատվածում, Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 3,4 մլրդ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 40,1 տոկոսը։

Geostat-ի տվյալներով, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին տասը խոշորագույն արտահանման գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 80,8 տոկոս։

Արտահանողների առաջին եռյակում են Հայաստանը (360,0 մլն դոլար), Ադրբեջանը (336,5 մլն դոլար) և Ռուսաստանը (281,3 մլն դոլար):

Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,2 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան (1,19 մլրդ դոլար), Ռուսաստանը (1,06 մլրդ դոլար) և Չինաստանը (623,3 մլն դոլար)։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում