Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Բուլղարիան էներգետիկ ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Բուլղարիան Բաքվում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում:

«Այս նախագծի շնորհիվ, որի հիմքերը մենք դրել ենք անցյալ տարի Ստամբուլի էներգետիկ համաժողովում, չորս երկրները միմյանց հետ կկապվեն նոր էլեկտրահաղորդման գծերով։ Հնարավոր կլինի վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի անդրսահմանային փոխանցումն ու առևտուրը: Երբ նախագիծն իրականացվի, էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգերը արդիականացվելու են, արտադրող ենթակառուցվածքն ավելի արդյունավետ կաշխատի, իսկ էներգամատակարարման անվտանգությունը կբարձրանա»,- նշել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը:

Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի էներգետիկ ապագայի համար կայունության, արդյունավետության և ինտեգրման ոլորտում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան