Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները կշարունակեն խորանալ գալիք տարիներին. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգի իր էջում՝ շնորհավորանքներ հղելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

«Ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական բարեկամության վրա, ինչպես նաև ամրապնդվել են գործնական քայլերով, կշարունակեն խորանալ գալիք տարիներին»,- ասված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել