Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։

Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը։

Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք»:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան