Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է ազատ արձակել մարտական փորձ ունեցող կալանավորներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտական փորձ ունեցող կալանավորներն ազատ կարձակվեն`ռազմական գործողություններին մասնակցելու համար:

«Ռազմական դրության պայմաններում ռազմական գործողությունների մասնակիցները, իրական մարտական փորձ ունեցող ուկրաինացիներն ազատ կարձակվեն կալանքից: Նրանք կկարողանան քավել իրենց մեղքը պատերազմի ամենաթեժ կետերում: Որոշ մարդկանցից` հակաահաբեկչական գործողության (АТО) մասնակիցներից, նաև հանվում են բոլոր պատժամիջոցները: Գլխավորը հիմա պաշտպանությունն է»,- «Տելեգրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին:

Related posts

«Վեր ընգի տեղդ ասի, նեռվերս չուտես»․ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

Արարատի մարզում 5 ժամում հակակարկտային կայաններից 59327 կրակոց է եղել. Պապոյան

Ամեն ինչ արել և անում ենք ՀՀ քաղաքացիների՝ էժան և մատչելի գներով ճամփորդելու համար. Փաշինյան