Անհայտ անձը կրակ է բացել Վիեննայում գտնվող սինագոգում և պայթեցրել իրեն. կա 7 զոհ

Ավստրիական ORF հեռուստաալիքը հայտնել է Վիեննայում սինագոգի մոտակայում կրակոցների մասին, նախնական տվյալով՝ յոթ մարդ է զոհվել, կան վիրավորներ:
Դեպքը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակի մոտ, այս պահին այնտեղ են գտնվում ոստիկանության ջոկատները: Ականատեսները հաղորդել են հրաձգության մասին ժամը 20:00-ից անմիջապես հետո (Երևանի ժամանակով 22:00-ին): ԶԼՄ-ները հայտնում են հարակից փողոցում գտնվող սինագոգի վրա հարձակման մասին:
Հարձակվողն ինքն իրեն պայթեցրել է, սակայն մյուս հանցագործները փախուստի են դիմել:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը