Վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը․ ականատեսները նկարահանել են ընկնելու պահը

Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։

Ավիավթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Ականատեսները նկարահանել են ինքնաթիռի ընկնելը։

Նախնական տեղեկություններով՝ այն մարդատար ինքնաթիռ է եղել։

Ենթադրվում է, որ ինքնաթիռում գտնվող օդաչուները վթարի մասին կարողացել են ահազանգել։ Վայրէջքի պահին շտապօգնության աշխատակիցներն արդեն տեղում են եղել:

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր