Վեց ամսով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամսով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Հիմնավորման համաձայն՝ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։

Related posts

Գյումրու Անի թաղամասում վերաբացվել է ԳՈՒՄ հանրախանութը

Թրամփը մերժել է Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ազգային հեռուստաընկերության շենքին