Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք

Մոնիթորինգի ցուցակում ավելացել է ևս մեկ Օմիկրոնի ենթատեսակ՝ XFG անվանմամբ: Այս մասին նշված է ԱՀԿ-ի 2025 թ. հունիսի 25-ի հրապարակած զեկույցում:
Ներկայումս այն տարածված է 38 երկրներում։ Առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում և արագ տարածում է ստացել ԱՄՆ-ում և Ասիայի մի շարք երկրներում:
Այս պահի դրությամբ նշված ենթատեսակը հանրային առողջապահության տեսակետից ունի ցածր ռիսկայնության մակարդակ։
Իրավիճակը վերահսկողության տակ է, կատարվում է մշտադիտարկում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել է 2 դեպքով։
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 11%:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել