Վենեսուելայում և Իրանում ԱՄՆ-ի շահերը կապված են նավթի հետ. Լավրով

Վաշինգտոնը չի փորձում հաշվի նստել Մոսկվայի շահերի հետ, ընդհակառակը, փորձում է Ռուսաստանին դուրս մղել բոլոր էներգետիկ շուկաներից՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ողջունել և ողջունում է այն քայլերը, որոնց միջոցով Ռուսաստանը մարգինալացվում է եվրոպական էներգետիկ շուկաներում:

Լավրովը նաև նշել է, որ միջազգային հարաբերությունների ոչ մի շրջանակ այժմ չի գործում, ինչն, ըստ դիվանագետի, անսովոր է։ «Ուղիղ ասվեց՝ Միացյալ Նահանգների շահը գերակայում է միջազգային ցանկացած պայմանավորվածությունների նկատմամբ»,- նշել է ռուս դիվանագետը:

Նախարարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է պետական հեղաշրջումներ իրականացնել և վերացնել այլ երկրների առաջնորդներին՝ հանուն ռեսուրսների: Նրա խոսքով՝ Վենեսուելայում և Իրանում ԱՄՆ-ի շահերը կապված են հենց նավթի հետ: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Իրանի դեմ պատերազմի հետևանքները դեռ երկար զգալ կտան:

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին