Վենեսուելայում պաշտոնապես վերաբացվել է ԱՄՆ դեսպանությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Վենեսուելայում պաշտոնապես վերաբացվել է ԱՄՆ դեսպանությունը։ Ըստ գերատեսչության՝ այսպիսով Վաշինգտոնը կկարողանա «անմիջականորեն շփվել Վենեսուելայի ժամանակավոր կառավարության, քաղհասարակության և մասնավոր հատվածի հետ»։
2019 թվականից ի վեր՝ Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական շփումներն իրականացվել են Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում գտնվող ԱՄՆ դիվանագիտական առաքելության միջոցով։
Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ զինվորականները Կարակասում ձերբակալել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Դրանից հետո երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որն ըստ ամերիկյան կողմի՝ արդյունավետորեն գործակցում է Սպիտակ տան հետ: Թրամփի խոսքով՝ Վենեսուելան և ԱՄՆ-ը աշխատում են նավթային ոլորտում և մեծ գումարներ վաստակում:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին