Վեհափառ Հայրապետը հոգևոր հայրերին պատգամել է լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է փետրվարի 4-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Նորին Սրբությունը,  իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորել էվերջիններիս իրենց ծառայությունն իրականացնել ավետարանական պատվիրանների ու պատգամների համաձայն, առաջնորդվել մեր սուրբ հայրերի օրինակով։

Հայոց Հովվապետն ընդգծել է նաև, որ նորաօծ  հայրերն իրենց ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն առ Աստված զորավոր հավատքով, նվիրյալ ծառայությամբ, խոհեմությամբ ու համբերատարությամբ կկարողանան հաղթահարել դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատգամել է հոգևոր հայրերին լինել անսասան ու հաստատուն իրենց կոչման մեջ, հույսով, հավատքով, սիրով և անձնդիր նվիրումով ծառայեն հավատավոր հոտին:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել  հոգևորականներին և նրանց ընծայել ձեռաց խաչեր ու Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

Related posts

Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա

2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ