Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լի Քեցյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, խոր կսկիծով տեղեկացա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան մասին։

Պարոն Լի Քեցյանի օրոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ու չին ժողովուրդն ականատես են եղել աննախադեպ տնտեսական վերելքների և ձեռքբերումների։ Վստահ եմ, որ նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան բոլորի սրտերում։

Հայ ժողովրդի և ՀՀ Կառավարության անունից մեր խորին ցավակցություններն ու զորակցություն ենք հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն մաղթելով պարոն Լի Քեցյանի ընտանիքին և մերձավորներին»:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան