Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ:
Գագաթնաժողովը կայացել է Պրահայի հին ամրոցում: Մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան: Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը:
Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:
Պրահայում այսօր տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նույն օրը նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին