Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին:

Վարչապետը կարևորել է Amazon ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Related posts

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում օտարերկրյա զբոսաշրջիկներ են մոլորվել

Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն