Վարչապետի որոշմամբ՝ ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել Արմեն Դանիելյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Դանիելյանին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկանում ենք E-gov.am-ից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Արմեն Ռաֆիկի Դանիելյանին 2024 թվականի նոյեմբերի 11-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-Ղ1-2) պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Դանիելյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Դանիելյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։

Related posts

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին