Վարչապետի որոշմամբ՝ Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին:

Որոշման մեջ նշվում է․

« Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը հոկեմբերի 1-ին նշել էր, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները այլ աշխատանքի անցնելու հետ կապված:

Related posts

Կայացավ Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը

ՔԿՀ ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը