Վարչապետի ընտանիքը հյուրընկալել է զինվորների հերթական խմբին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրել է հետեւյալը․

Այսօր հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական խմբին։

Նրանցից ոմանք ժամկետային զինծառայողներ էին, երբ պատերազմ սկսվեց։ Ոմանք էլ աշխարհազորայիններ ու կամավորներ՝ որոնք Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների սկսելուն պես մեկնեցին ռազմաճակատ։

Այս երիտասարդներից յուրաքանչյուրի պատմությունն իսկապես հերոսական է։ Նրանք անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն չեն կոտրվել։

Մեզ համար կարեւոր էր նրանց հետ ծանոթանալը, նրանց պատմությունները լսելը, ապագայի ծրագրերի մասին իմանալը։

Պատերազմով անցած երիտասարդները անկաշկանդ մթնոլորտում կարողացան հարցեր ուղղել ՀՀ վարչապետին, ստանալ պատասխաններ։

Զրույցի ընթացքում նաեւ արձանագրեցինք մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը հետամուտ կլինենք։ Փոխանակվեցինք տվյալներով՝ հետագայում էլ կապ պահպանելու համար։

Այսօր հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական…

Опубликовано Anna Hakobyan Воскресенье, 21 марта 2021 г.

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից