Վարչապետը Fichtner ընկերության ղեկավարության հետ քննարկել է կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող Fichtner ընկերության գործադիր տնօրեն Մարտին Շտիկելի և ընկերության ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են կանաչ ջրածնային էներգիայի և կուտակիչ կայանների կառուցման ոլորտում համագործակցությանը ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղությունների զարգացումը Հայաստանում և նշել, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է գերմանական ընկերության հետ փոխգործակցության խորացմամբ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները գործակցության հնարավորությունների շուրջ:

Related posts

Գյումրիում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և դեսպանների աշխատաժողովը

Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից

Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով