Վարչապետը չեղարկեց պլանավորված այցերը Սյունիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։
Առավելեւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։
Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»,- գրել է նա:

Related posts

Ընտրակաշառքի գործով Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Երևանի գնդի պարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել

ՊԵԿ-ը հակադարձում է ծխախոտի մաքսանենգության դեպքի վերաբերյալ հրապարակումներին․ ՊԵԿ